Տենոր Ռամոն Վարգասը Երևանում կհնչեցի արիաներ համաշխարհային օպերաներից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում աշխարհահռչակ տենոր Ռամոն Վարգասն առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Համերգը, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն սիրված արիաներ և նախերգանքներ համաշխարհային օպերաներից:

«Ես փորձելու եմ այստեղ հատուկ ծրագիր ներկայացնել և ընտրել եմ այն ստեղծագործությունները, որ կարատել եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում, կլինեն նաև գործեր, որոնք կատարում եմ վերջին ամիսներին: Երկարատև դադարից հետո այս տարի կատարել եմ հատված «Կարմեն» օպերայից»,-հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տենորը:

Նա առաջին անգամ է այցելում Հայաստան և չի հասցրել լավ ճանաչել հայկական մշակույթը, սակայն ունի հայ ընկերներ, որոնց հիանալի մարդիկ ու մասնագետներ է համարում: Ասում է՝ նրանցից է երգչուհի Կարինե Բաբաջանյանը:

«Ձեր երկրի նկատմամբ մեծ համակրանք ունեմ, ուստի ուրախ եմ, որ այստեղ ելույթ ունենալու առիթ է ստեղծվել: Ես հավանում եմ Հայաստանի բնակիչներին, եղանակը, սնունդն ու երաժշտությունը և մեծ բավականություն եմ ստանում այդ ամենից»,- նշեց Վարգասն ու անդրադարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ շեշտելով, որ այն հրաշալի է, բացառիկ է, իսկ Թոփչյանը մեծանուն դիրիժոր է:

Նրա խոսքով՝ մշակույթն ու արվեստը մասնավորապես երաժշտությունը համախմբում են մարդկանց, ուստի հատկապես այս օրերին այն չափազանց անհրաժեշտ է:

Ռամոն Վարգասն աշխարհի առաջատար օպերային երգիչներից է: 1992 թվականին Մետրոպոլիտեն օպերայում Լուչանո Պավարոտիին «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում փոխարինելուց հետո նա դարձել է աշխարհի գլխավոր թատրոնների ցանկալի հյուրը: Դրան հաջորդել է նրան դեբյուտը Լա Սկալայում. այժմ Վարգասը մշտապես ելույթներ է ունենում Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, Լոնդոնի Թագավորական թատրոնում, Լա Սկալայում, Մետրոպոլիտենում, Մադրիդի Թագավորական թատրոնում, Փարիզի Օպերա Բաստիլում, Սան Ֆրանցիսկո օպերայում, Վիեննայի պետական օպերային թատրոնում, Արենա դի Վերոնայում և այլուր:

Փառատոնն անցկացվում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին