Շահումով խաղերի յուրաքանչյուր մասնակից իր խաղային հաշիվը կկարողանա լիցքավորել միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից․ նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկրորդ ընթերցմամբ Հայաստանի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ շահումով խաղերի մասնակցող յուրաքանչյուր անձ կարող է իր խաղային հաշիվը լիցքավորել միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը։

«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հանձնաժողովում տեղի է ունեցել հեղինակների և հանձնաժողովների անդամների մասնակցությամբ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, մասնավորապես ֆինանսների, էկոնոմիկայի, պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների, կենտրոնական բանկի ներկայացուցիչների, մասնավոր սեկտորի և ոլորտում ներգրավված բոլոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումների արդյունքում որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, և իմ կողմից առաջարկներ են եղել»,- ասաց Պապոյանը։

Պապոյանը ներկայացրեց իր կողմից ներկայացված երեք առաջարկները։

«Առաջին հերթին առաջարկել ենք հետաձգել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը։ Այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի ապրիլի 1-ից, որովհետև բանկային համակարգը և բիզնեսը պետք է ներդրումներ անեն դրա համար և տեխնիկական լուծումներ պետք է տան, որը ժամանակ է պահանջում։

Երկրորդ առաջարկով հստակ սահմանել ենք, որ խաղերի կազմակերպիչները հարցումներ են անում բանկերին և բանկերը պարտավոր են տալ տվյալներ։ Այսինքն՝ հստակեցրել ենք, թե ով և ինչ պատասխանատվություն ունի և ինչ իրավունք ունի այս գործընթացում։

Երրորդ առաջարկն այն է, որ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այս օրենքի նախագիծը չի վերաբերվի։ Այն վերաբերվելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- ասաց Պապոյանը։

Հայերեն

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել