Միջազգային

ՄԱԿ-ը մոտ 100 մլն դոլար է հանգանակել Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների հումանիտար կարիքները բավարարելու համար

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը մոտ 100 մլն դոլար է հանգանակել Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների հումանիտար կարիքները բավարարելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին հաջողվել է հանգանակել մոտ 34%-ն այն 294 միլիոն դոլարի, որն անհրաժեշտ է Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների հիմնական հումանիտար կարիքները հոգալու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

«Այս պահի դրությամբ ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվել են տրամադրել գրեթե 100 միլիոն դոլար ներկա ճգնաժամից բխող հումանիտար կարիքները հոգալու համար: Դա կկազմի 294 միլիոն դոլար ընդհանուր պահանջի մոտավորապես 34 տոկոսը», - հայտնում է վարչությունը:

Ինչպես ավելի վաղ նշել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը, այդ միջոցները պահանջվում են Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող 1,26 միլիոն բնակչության ամենասուր կարիքների բավարարման նպատակով: Ինչպես պարզաբանել են համաշխարհային կազմակերպությունում, վերջին տարիների ընթացքում միջազգային հանրությունն առատաձեռնորեն ավանդ է ներդրել պաղեստինցիների հումանիտար կարիքները հոգալու գործում, բայց 2023 թվականին ֆինանսավորման խնդիրը բարդացել է, իսկ հումանիտար կարիքները սրվել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում