Միջազգային

Բորելը հայտարարել է, որ աջակցում է Գազայում մարդասիրական դադարի ՄԱԿ-ի կոչին

1 րոպեի ընթերցում

Բորելը հայտարարել է, որ աջակցում է Գազայում մարդասիրական դադարի ՄԱԿ-ի կոչին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը աջակցում է Գազայում մարդասիրական դադար վերցնելու ՄԱԿ-ի կոչին ՝ պաղեստինցի բնակչությանը օգնություն հասցնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Միակ բանը, որ մենք կարող ենք անել, մարդասիրական դադար խնդրելն ու մարդասիրական օգնության հասանելիությունն ավելացնելն է: Դա մեր ձեռքերում է, և մենք դա կանենք», - ասել է նա՝ ընդգծելով, որ աջակցում է ՄԱԿ-ի մարդասիրական դադարի կոչին: Բորելը կարծում է, որ ԵՄ երկրների ղեկավարները հոկտեմբերի 26-27-ի գագաթնաժողովում նույնպես կաջակցեն այդ կոչին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում