Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: ԱԺ խոսնակը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` մաղթելով հաջող գործունեություն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ լրատվական ծառայությունից, հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը: Մտքեր են փոխանակվել երկու խորհրդարանների միջև հետագա համագործակցության ուղենշային դրույթներ մշակելու շուրջ: Այս համատեքստում քննարկվել է միջխորհրդարանական խմբերի գործունեության կարևորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

Կողմերը շեշտել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված ջանքերի կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում