Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Գուտերեշը հայտարարել է Պաղեստինի հարցով Կահիրեի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։

«Կոչ եմ անում հրադադարի և պատանդների ազատ արձակման», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել արյունահեղությունը դադարեցնելու և երկու պետությունների ստեղծման մասին որոշման հասնելու համար:

«Անհրաժեշտ է կիրառել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը», - հայտարարել Է Գուտերեշը:

Նա կոչ է արել վերջ դնել խաղաղ բնակիչների, բնակելի տների և հիվանդանոցների վրա հարձակումներին:

«Գազայի հատվածում հումանիտար օգնությունը պետք է ապահովվի մշտապես»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում