Միջազգային

ՀԱՄԱՍ-ի հարձակումն ուղղված էր Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների խաթարմանը. Բայդեն

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ի հարձակումն ուղղված էր Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների խաթարմանը. Բայդեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը Իսրայելի վրա նպատակ ուներ խափանել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորումը, որին ձգտում էր Էր Ռիադը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը:

«Նրանք գիտեին, որ ես պատրաստվում եմ հանդիպել սաուդցիների հետ: Սաուդցիները ցանկանում էին ճանաչել Իսրայելը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով դրամահավաքի միջոցառման ժամանակ: Նա մանրամասներ է պատմել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր կնքելու ԱՄՆ ջանքերի մասին, որը, ըստ ամենայնի, դադարեցվել էր հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո:

Այս նախաձեռնությունը Բայդենը փորձել է ակտիվորեն կյանքի կոչել վերջին ամիսներին՝ հաշվի առնելով այն բարդ հարաբերությունները, որոնք նա ունեցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում