Միջազգային

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Գազայում ժամանակավոր կառավարության ստեղծման հարցը․ Bloomberg

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Գազայում ժամանակավոր կառավարության ստեղծման հարցը․ Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները քննարկում են Գազայի հատվածում ՄԱԿ-ի աջակցությամբ և արաբական կառավարությունների մասնակցությամբ ժամանակավոր կառավարություն ստեղծելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Առայժմ քննարկումները վաղ փուլում են, և դրանց ընթացքը կախված կլինի նաև Իսրայելի բանակի ցամաքային գործողության արդյունքներից: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ կլինի նաև տարածաշրջանի արաբական երկրների աջակցությունը, ինչը երաշխավորված չէ, հայտնում է գործակալությունը:

Իսրայելի իշխանության ներկայացուցիչներն ավելի վաղ բազմիցս ասել էին, որ չեն ծրագրում օկուպացնել Գազայի հատվածը, սակայն նշել էին, որ ՀԱՄԱՍ-ի կառավարման շարունակությունն անընդունելի է հոկտեմբերի 7-ին երկրի վրա հարձակումից հետո:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում