«Քաղաքացիական պայմանագիր»-ը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել վարչության նիստ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
Նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, քննարկվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետագա աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ քաղաքական հարցեր։