Միջազգային

Դատավորը սպառնում է բանտարկել Թրամփին

1 րոպեի ընթերցում

Դատավորը սպառնում է բանտարկել Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատավոր Արթուր Էնգորոնը, ով նախագահում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խարդախության գործով դատավարությունը, սպառնացել է նախկին նախագահին կալանքի տակ վերցնել դատաիրավական ընթացակարգային հրամանը խախտելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նյու Յորքում Դոնալդ Թրամփի՝ 250 միլիոն դոլար արժողությամբ խարդախության գործով դատավարությունը նախագահող դատավորն հարց է բարձրացրել նախկին նախագահի բանտարկության հնարավորության առթիվ, քանի որ Թրամփը չի կատարել հրամանը, որով պահանջվում էր ջնջել դատարանի աշխատակցին վերաբերող սոցցանցային նրա գրառումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Էնգորոնն ասել է, որ Թրամփը կեղծ և նվաստացուցիչ գրառում» է հրապարակել դատավորի աշխատակցի մասին սոցիալական ցանցերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում