Միջազգային

Ուկրաինան հայտարարել է 2023 թվականին պաշտպանության վրա ծախսված գումարի չափը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտարարել է 2023 թվականին պաշտպանության վրա ծախսված գումարի չափը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան 2023 թվականին պաշտպանության վրա ծախսել է ավելի քան մեկ տրիլիոն գրիվնա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի ինն ամիսների ընթացքում Ուկրաինան պետական ​​բյուջեի ընդհանուր ֆոնդից ծախսել է 2,1 տրիլիոն գրիվնա։ Դրանցից 682 միլիարդը ծախսվել է զինվորականների աշխատավարձերի վրա, իսկ 349 միլիարդը՝ անհրաժեշտ տեխնիկա գնելու համար՝ զենք, զինամթերք և այլն։

«Փաստորեն մեր ծախսած բոլոր միջոցների կեսը ուղղվում է երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը», - ասել է Շմիգալը:

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ երկիրը ռազմական կարիքների համար ծախսել է պետբյուջեի գրեթե 60 տոկոսը։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ միջոցներն ուղղվել են զինծառայողներին դրամական աջակցություն ցուցաբերելու, զինտեխնիկա, զենք-զինամթերք ձեռք բերելու, բուժօգնության և այլ ծախսերի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում