Միջազգային

Կապիտոլիումում հակապատերազմական ցույցերի պատճառով ուժեղացվել է անվտանգությունը

1 րոպեի ընթերցում

Կապիտոլիումում հակապատերազմական ցույցերի պատճառով ուժեղացվել է անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են հնարավոր ցույցերի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է կոնգրեսական Թեյլոր Գրինը։

Մի շարք կազմակերպություններ կոչ են անում ևս մեկ հանրահավաք կազմակերպել՝ ի պաշտպանություն Գազայում հրադադարի հաստատման։

«Մեզ զգուշացրել են, որ չորեքշաբթի օրը անկարգություններ կազմակերպած ահաբեկիչների համախոհները կարող են վերադառնալ»,- ասել է կոնգրեսական Գրինը։

Նա հրապարակել է նաև նամակի սքրինշոթը, որից հետևում է, որ Կապիտոլիումի տարածքում անվտանգության միջոցառումները կրկին ուժեղացվել են հնարավոր ցույցերի պատճառով։

Այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնում տեղի ունեցավ մեծ հակապատերազմական ցույց։ Դրա կազմակերպիչների թվում էին նաև «Հրեական ձայն հանուն խաղաղության» շարժման անդամները: Կոնգրեսի համալիրի մոտ տեղի ունեցած հանրահավաքի արդյունքում տասնյակ ցուցարարներ մտան Կապիտոլիումի շենք։ Ոստիկանությունը բերման է ենթարկել շենք ներխուժածներին, իսկ ցուցարարներին հեռացրել է այդտեղից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում