Լատվիայի նախագահը կոչ է արել արգելափակել Բալթիկ ծովը, եթե պարզվի, որ Balticconnector-ը վնասել է Ռուսաստանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) պետք է դադարեցնի նավերի անցումը Բալթիկ ծովով, եթե ապացուցվի Ռուսաստանի մասնակցությունը Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև Balticconnector գազատարի պայթեցմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը` նշելով, որ նման քայլից առաջ պետք է սպասել հետաքննության արդյունքներին։

«Իհարկե, սա մի հարց է, որը շոշափում է մի շարք միջազգային նորմեր ծովային իրավունքի ոլորտում, բայց եթե ապացուցվի Ռուսաստանի ներգրավվածությունը, ապա անհրաժեշտ կլինի ՆԱՏՕ-ի հետ քննարկել մեր ենթակառուցվածքների պաշտպանության հնարավորությունը։ Անհրաժեշտ կլինի բանակցել այն հարցի շուրջ, թե ինչպես կարող ենք արգելափակել Բալթիկ ծովը», - ասել է Լատվիայի նախագահը՝ հավելելով, որ սեղանին պետք է ունենալ մի շարք ճշգրիտ փաստեր:

Լատվիայի ղեկավարի խոսքով՝ թեև ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեռ չեն քննարկել նման միջոցները, սակայն դաշնակիցները պայմանավորվել են պարեկություն իրականացնել Բալթիկ ծովում։

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը