Պաղեստինի դեսպանը Գազայում ցամաքային գործողություն սկսելու Իսրայելի որոշումը մեծ սխալ է համարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու որոշումը մեծ սխալ կլինի Իսրայելի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին ասել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Նրանք որոշում են կայացրել, բայց դեռ չեն սկսել, մենք կարծում ենք, որ այժմ իրավիճակը շատ բարդ է, և Իսրայելի համար մեծ սխալ կլինի, եթե նա սկսի այդ հարձակումը», - ասել է դիվանագետը։

Նոֆալն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում վտանգ կա, որ այլ երկրներ նույնպես անպայման մասնակցեն հակամարտությանը։ «Այդպիսին է իրավիճակը Լիբանանի, Հորդանանի և Եգիպտոսի պարագայում։ Ի՞նչ անենք, մենք կանգնած ենք մեր հողի վրա, չենք գնում, դեմ ենք լինելու ռազմական հարձակմանը։ Վաղ թե ուշ նրանք կսկսեն այդ գործողությունը: Միգուցե վաղը, գուցե այսօր, մենք չգիտենք, թե երբ։ Նրանք մեր խաղաղ բնակչությանն ասել են, որ Գազայի հատվածի հյուսիսից գնան հարավ: Երբ իսրայելական կողմը սկսի օպերացիան, մեծ աղետ կլինի, դժվար կլինի բոլորի համար», - բացատրել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Իսրայելի ցամաքային գործողությունը չի ավարտվի 1 օրում, ոչ 2 և ոչ էլ 20 օր հետո։

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ