Բայդենը տեսաուղերձում համեմատել է ՀԱՄԱՍ-ին և Պուտինին, շեշտել է Իսրայելին և Ուկրաինային աջակցելու կարևորությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելում և Ուկրաինայում ընթացող հակամարտությունների միջև զուգահեռներ է անցկացրել և դիմել ամերիկացիներին՝ խնդրելով նրանց աջակցությունը այդ երկրներին օգնելու հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելից վերադառնալուց հետո Բայդենը տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ պետք է դիմի ԱՄՆ կոնգրեսին Ուկրաինային և Իսրայելին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցով։ Նա նաև համեմատել է Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումը և Ուկրաինայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծավալած ռազմական գործողությունները։

«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց դրանք մեկ ընդհանուր բան ունեն՝ երկուսն էլ ցանկանում են լիովին ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը, լիովին ոչնչացնել այն․․․ Մենք չենք կարող թույլ տալ և թույլ չենք տա, որ ՀԱՄԱՍ-ի նման ահաբեկիչները և Պուտինի նման բռնակալները հաղթեն։ Ես հրաժարվում եմ թույլ տալ, որ դա տեղի ունենա», - մեջբերում է CNN-ը Բայդենի խոսքերը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ այդ երկու պատերազմող երկրներին աջակցությունը «կենսական նշանակություն ունի Ամերիկայի ազգային անվտանգության համար»։

Բայդենի տեսաուղերձը տեղի է ունեցել Կոնգրեսից 100 միլիարդ դոլարի ֆինանսավորման դիմում ուղարկելու նախաշեմին։ Սպիտակ տունն այդ գումարը խնդրում է Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին օժանդակության, ինչպես նաև Մեքսիկայի հետ սահմանն ամրապնդելու համար։

Սպիտակ տան ղեկավարը կրկնել է, որ զորքեր չի ուղարկի Ուկրաինա։

«Ես ամերիկյան զորքեր չեմ ուղարկի Ուկրաինայում կռվելու։ Ուկրաինայի ուզածը միայն օգնություն է՝ զենք, սպառազինություն, նվաճող ռուսական զորքերն իրենց հողից հետ մղելու կարողություններ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ», - ասել է Բայդենը։

Բայդենը նաև դեմ է արտահայտվել իսլամաֆոբիային և հակասեմականությանը, որոնք սաստկացել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև վերջին հակամարտությունից ի վեր։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը Իսրայելի ղեկավարությանը կոչ է արել սովորել 2011 թ․ սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ԱՄՆ-ի գործած սխալներից և «զայրույթից չկուրանալ»։

Իր տեսաուղերձի նախորդ օրը ԱՄՆ նախագահը Իսրայելում էր, որտեղ իր երկրի աջակցությունը հայտնեց Իսրայելի ժողովրդին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո։ ԱՄՆ նախագահը նաև Եգիպտոսի նախագահի հետ համաձայնության է հասել Գազայի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը բացելու շուրջ, որը թույլ կտա հումանիտար մատակարարումներ հասցնել Գազայում շրջափակման մեջ հայտնված պաղեստինցիներին։

Հայերեն English Français

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով