Միջազգային

Իսրայելում հրթիռային հարվածի սպառնալիքի մասին նախազգուշացնող ազդանշաններ են հնչել

1 րոպեի ընթերցում

Իսրայելում հրթիռային հարվածի սպառնալիքի մասին նախազգուշացնող ազդանշաններ են հնչել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում հնչել են հրթիռային հարվածների սպառնալիքի մասին նախազգուշացնող ազդանշաններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:

«Աշկելոն քաղաքում և Գազայի հատվածին հարող տարածքում ազդանշաններ են հնչել», - հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից:

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախներ։ Հարվածներ են հասցվում նաև Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական կազմակերպության թիրախներին։

Հակամարտության սրացումից ի վեր, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, Գազայի հատվածում շուրջ 3500 մարդ է զոհվել, Հորդանան գետի արևմտյան ափին՝ 62։ Վիրավորների թիվը շուրջ 13 000 է։

Իսրայելական կողմում կա 1400 զոհ, առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում