Միջազգային

Իսրայելի բանակը կստեղծի գրեթե 350 ինքնապաշտպանական ջոկատ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը կստեղծի գրեթե 350 ինքնապաշտպանական ջոկատ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման՝ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո Իսրայելի զինված ուժերը ծրագրում են ստեղծել 347 տեղական ինքնապաշտպանական ջոկատներ քաղաքներում, ավաններում և գյուղերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yedioth Ahronoth պարբերականը։

Հաղորդվում է, որ Իսրայելի բնակիչները զանգվածաբար գրանցվում են նոր կազմավորումներում։ Այդ ջոկատները կլինեն Իսրայելի պաշտպանության բանակի կառուցվածքում և կենթարկվեն թիկունքի հրամանատարությանը։ Կամավորներն ստանում են անհրաժեշտ հանդերձանք և հրազեն, ինչպես նաև անցնում են հատուկ պատրաստություն։

Ինչպես նշում է պարբերականը, նախկինում ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծվում էին միայն սահմանային գոտում, սակայն պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո այդ նախաձեռնությանը միացել են նաև երկրի մյուս շրջանների բնակավայրերը։ Վերջին շաբաթվա ընթացքում նման կազմավորումներ են ստեղծվել 15-ից ավելի բնակավայրերում։

Կամավորների թվում կան բանակում ծառայության փորձ ունեցողներ և պաշտոնաթող ոստիկաններ։ Ենթադրվում է, որ նոր կազմավորումները կօգնեն ոստիկանությանը և Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին։

Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունն ու պաշտպանության նախարարությունը հայտարարել էին, որ սկսելու են զինել կամավորական կազմավորումները։ Կամավորների ընդհանուր թիվը պետք է լինի 13 200:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում