Միջազգային

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է Գազայի հատվածում զոհերի թվի աճի մասին

1 րոպեի ընթերցում

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է Գազայի հատվածում զոհերի թվի աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 3478-ի։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերատեսչության գրառումը Facebook-ի իր պաշտոնական էջում։

«Գազայի հատվածում կա 3478 զոհ, ավելի քան 12 000 վիրավոր։ Հորդանան գետի արևմտյան ափին կա 62 զոհ, ավելի քան 1300 վիրավոր», - գրել է նախարարությունը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո իսրայելական կողմում կա 1400 զոհ, առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում