Հայաստանում մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2022 թվականին անցկացված մանսուրյանական առաջին մրցույթը՝ ըստ մաեստրո Մանսուրյանի, մեծ հաջողություն է գրանցել, որին մասնակցության հայտ էր ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր, որոնք ստեղծագործել էին հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների հիման վրա։

«Նախորդ մրցույթի ընթացքից կառանձնացնեմ այն, որ ունեցանք հայ պոեզիայի ներգրավմամբ երիտասարդ կոմպոզիտորների կողմից ստեղծված շատ գեղեցիկ գործերի փունջ, ունեցանք մրցույթի շատ մասնակիցներ, ովքեր առաջին անգամ էին Հայաստանում, ինչպես նաև կարևոր էր իհարկե ժյուրիի անդամների հետ մեր մտերմության և կապի ստեղծումը»,- ասաց նա:

Մրցույթը այս տարի ևս կանցկացվի նույն կանոններով, ինչպես նաև կարող են մասնակցել նախորդ մրցույթին հայտեր ներկայացրած կոմպոզիտորներն ու մրցանակակիրները, իսկ մրցույթի ժյուրին այս տարի կգլխավորի կոմպոզիտոր, դիրիժոր Դավիթ Հալաջյանը, ով նշեց, որ գնահատման սկզբունքները տարբեր է լինելու և դեռևս քննարկման փուլում է:

«Քանի որ մենք տարբեր երկրամասերում ապրող և ստեղծագործող մարդիկ ենք, մեր սկզբունքներն էլ տարբերվում են միմյանցից, բայց ես սա գնահատում եմ որպես մեծ առավելություն, քանի որ տարբեր տեսանկյուններից կգնահատվեն ներկայացված ստեղծագործությունները: Ինչպես նաև պատասխանատվություն ունեն ժյուրիի հայ մասնակիցները, քանի որ իրենք կարող են գնահատել խոսքի և երաժշտության միասնությունը այդ ստեղծագործությունների մեջ»,- ասաց Դավիթ Հալաջյանը:

Նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանը նշեց, որ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին մասնագետները պետք է ներկայացնեն ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար գրված ստեղծագործություն, որի տևողությունը պետք է լինի նվազագույնը 6, առավելագույնը` 12 րոպե: Ըստ նրա՝ ստեղծագործությունները պետք է գրված լինեն վերջին մեկ տարվա ընթացքում հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա:

«Նշեմ, որ մրցույթի ողջ ընթացքում՝ հոկտեմբերի 15-ից հունիսի 14-ը, աշխարհի տարբեր երկրներից ժյուրիի անդամները Հայաստանում հանդես կգան վարպետության դասերով, որոնք միտված կլինեն երաժշտական ակադեմիական կրթահամակարգի ամրացմանն ի նպաստ։ Սա շատ լավ հնարավորություն է մեր բոլոր ուսանողների և երաժիշտների համար նոր բան սովորելու հանրահայտ երաժիշտներից և կոմպոզիտորներից»,- ասաց Սոնա Վերդյանը:

Նա ընդգծեց՝ որ ապրիլի 15-ից մայիսի 15-ը հանձնաժողովը ներկայացված ստեղծագործություններից կընտրի 6 լավագույններին։ Մայիսի 15-ին կհրապարակվեն եզրափակիչ փուլ անցած 6 մասնակիցների անուններն, իսկ հունիսի 14-ին՝ գալա-համերգին, «Ասոնանս» անսամբլի կատարմամբ առաջին անգամ կհնչեն 6 լավագույն ստեղծագործությունները, և ժյուրին կընտրի մրցանակակիրներին։ Մրցույթի ընթացքում կներկայացվի նաև համերգ, որի ծրագրում ընդգրկված կլինեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը կազմակերպվել է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ։ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Բարսեղյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին անցկացվող մրցույթը միտված է երաժշտության միջոցով աշխարհին հասանելի դարձնելու հայկական պոեզիան՝ բացահայտելով տաղանդավոր կոմպոզիտորների ամբողջ աշխարհից:

Հիշեցնենք, որ Մասնակիցների հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ․ ապրիլի 15-ն է։

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres