ԱՄՆ 2000 զինվորական բարձր պատրաստության վիճակում սպասում է կարգադրության՝ Մերձավոր Արևելքում տեղակայվելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է շուրջ 2000 զինվորականի պահել բարձր պատրաստության վիճակում, որպեսզի համապատասխան հրամանի դեպքում նրանք տեղակայվեն Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհի տարածած հայտարարությունը։

Նշվում է, որ այս նախաձեռնությունը «կմեծացնի Պաշտպանության նախարարության կարողությունը՝ արագ արձագանքելու Մերձավոր Արևելքում անվտանգային զարգացող իրավիճակին»։

«Այս պահին որևէ ուժեր տեղակայելու որոշում ընդունված չէ։ Նախարարը կշարունակի գնահատել մեր ուժերի դիրքերը և սերտ կապի մեջ կլինի դաշնակիցների և գործընկերների հետ», - նշված է հայտարարությունում։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմի վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ն ամրապնդում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Վաշինգտոնն արդեն երկրորդ ավիակիրն է ուղարկել Միջերկրական ծովի արևելք։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։ Երկու կողմերում զոհերի թիվը գերազանցել է 4200-ը, վիրավորների թիվը գրեթե 11 000 է։ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների թիվն, ըստ իսրայելական կողմի, 199 է։

Հայերեն English

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը