Բրյուսելում հրաձգության հետևանքով 2 շվեդ է սպանվել․ Բելգիա-Շվեդիա ֆուտբոլային խաղը դադարեցվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելի կենտրոնում հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հրաձգության ժամանակ երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Կասկածյալը միջադեպից հետո համացանցում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը։

Հրաձիգը փախուստի է դիմել, իսկ Բելգիայի և Շվեդիայի միջև ֆուտբոլային խաղն առաջին խաղակեսից հետո դադարեցվել է։ Բելգիան բարձրացրել է երկրում ահաբեկչության սպառնալիքը ամենաբարձր մակարդակի։

Երկու սպանվածները Շվեդիայի քաղաքացիներ են, որոնք կրում էին Շվեդիայի ֆուտբոլային թիմի շապիկներ, իսկ վիրավորը՝ տաքսու վարորդ։ Ըստ Բելգիայի դաշնային դատախազի՝ հարձակման հնարավոր շարժառիթը կարող է լինել այն, որ զոհերն ազգությամբ շվեդ են։

Ավելի քան 35 000 մարզասերներ, որոնք գտնվում էին մարզադաշտում՝ դիտելու Բելգիա-Շվեդիա ֆուտբոլային խաղը, մնացել են մարզադաշտում, մինչև կեսգիշերից առաջ սկսվել է նրանց տարհանումը։ Ըստ The Guardian պարբերականի՝ ոստիկանությունը անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել շվեդների համար՝ ուղեկցելով նրանց մինչև օդանավակայան։

Կասկածյալը սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութում հայտարարել է, որ «Ալլահի մարտիկ է»։

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն ցավակցություն է հայտնել Շվեդիայի վարչապետին Բրյուսելում այդ երկրի քաղաքացիների սպանության կապակցությամբ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հարձակման պահին այցով գտնվում էր Ալբանիայում, հայտարարել է․ «Եվրոպան ցնցված է»։

Իրավապահները միջադեպը դիտարկում են որպես ահաբեկչություն։

Հայերեն Русский Türkçe

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան