Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ
1 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1122082.jpg)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ստրասբուրգից, նախատեսված են հանդիպումներ ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես կգա Եվրախորհրդարանում։