Միջազգային

ԱՄՆ-ն և Վենեսուելան նախատեսում են պատժամիջոցները մեղմելու վերաբերյալ գործարքի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Վենեսուելան նախատեսում են պատժամիջոցները մեղմելու վերաբերյալ գործարքի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և Վենեսուելան համաձայնության են եկել գործարքի շուրջ, որի համաձայն Միացյալ Նահանգները կթուլացնի պատժամիջոցները երկրի նավթային հատվածի նկատմամբ, իսկ Վենեսուելան 2024 թվականին միջազգային վերահսկվող նախագահական ընտրություններ կանցկացնի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը համաձայնության են եկել գործարքի շուրջ, ըստ որի՝ ԱՄՆ-ը կթուլացնի պատժամիջոցները Վենեսուելայի նավթարդյունաբերության նկատմամբ, իսկ ավտորիտար պետությունը թույլ կտա հաջորդ տարի մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնել միջազգային վերահսկողության ներքո»,- ասվում է հոդվածում:

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցների մասին հայտարարել այն բանից հետո, երբ Վենեսուելայի ներկայիս կառավարությունը համաձայնագիր ստորագրի ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ընդդիմության հետ՝ պարտավորվելու 2024 թվականին «ավելի ազատ» ընտրություններ անցկացնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում