Միջազգային

Իսրայելում իրավիճակի սրման ֆոնին Պուտինի և Բայդենի միջև հաղորդակցում չի նախատեսվում

1 րոպեի ընթերցում

Իսրայելում իրավիճակի սրման ֆոնին Պուտինի և Բայդենի միջև հաղորդակցում չի նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինաիսրայելական հակամարտության սրման ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև հաղորդակցում չի ծրագրվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ո՛չ, նախատեսված չէ»,-ասել է Ուշակովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվու՞մ են համապատասխան շփումներ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի համատեքստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում