Միջազգային

Ֆրանսիայի դպրոցում, որտեղ ուսուցիչ էր սպանվել, ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի դպրոցում, որտեղ ուսուցիչ էր սպանվել, ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի հյուսիսային Արաս քաղաքում գտնվող դպրոցում, որտեղ հոկտեմբերի 13-ին սպանվել էր ուսուցիչներից մեկը, ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Առավոտյան տարհանվել են դպրոցում գտնվող բոլոր մարդիկ։ Հոկտեմբերի 16-ին դպրոցում դասեր չկային, սակայն հաստատության դռները բաց էին աշակերտների և անձնակազմի անդամների համար, որոնք իրենց հարգանքի տուրքն էին մատուցում սպանված 57-ամյա ուսուցիչ Դոմինիկ Բեռնարդի հիշատակին։

da336c0e064e0312089fc0979ec429d29860596b.jpg (665 KB)

Ֆրանսիայի տարբեր քաղաքների դպրոցներում հոկտեմբերի 16-ին մեկ րոպե լռությամբ հարգել են սպանված ուսուցչի հիշատակը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածն անվանել է «իսլամական ահաբեկչության» գործողություն։

Միջադեպից հետո Ֆրանսիայում կոչեր են հնչեցրել ավելի խիստ անվտանգության միջոցառումներ ձեռնարկել դպրոցներում։ Կառավարությունը երկրում հայտարարել է զգոնության բարձր աստիճան և անվտանգության ուժեղացման նպատակով լրացուցիչ 7000 զինվորականի է տեղակայել։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, ուսուցչին դանակահարությամբ սպանել էր ազգությամբ չեչեն 20-ամյա մի տղամարդ, ևս 2 մարդ վիրավորվել էր։ Կասկածյալը ձերբակալված է։

Արաս քաղաքն ունի հրեական և մուսուլմանական մեծ համայնքներ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում