Միջազգային

Էկվադորում ընտրել են երկրի ամենաերիտասարդ նախագահին

1 րոպեի ընթերցում

Էկվադորում ընտրել են երկրի ամենաերիտասարդ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գործարար Դանիել Նոբոան ընտրվել է Էկվադորի նախագահ՝ ընտրությունների արդյունքում հավաքելով ձայների 52,3 %-ը։ Այսպիսով, 35-ամյա Նոբոան դարձել է Էկվադորի ամենաերիտասարդ նախագահը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Դանիել Նոբոայի մրցակից Լուիսա Գոնսալեսը հավաքել է ձայների 47,7 %-ը։ Նա ընդունել է իր պարտությունը և շնորհավորել Նոբոային։

35-ամյա ընտրված նախագահը Ալվարո Նոբոայի որդին է, որը հինգ անգամ պարտվել է նախագահական ընտրությունների ընտրապայքարում։

Դանիել Նոբոան կպաշտոնավարի 17 ամիս՝ մինչև 2025 թ․ մայիսը, քանի որ ընտրություններն Էկվադորում անցկացվել են արտահերթ, այն բանից հետո, երբ նախագահ Գիլյերմո Լասսոն իմփիչմենթի հետաքննության պատճառով ցրեց խորհրդարանը։ Սակայն Նոբոան կարող է հաջորդ ընտրություններին դարձյալ առաջադրել իր թեկնածությունը։

Էկվադորում նախագահական ընտրարշավի ժամանակ օգոստոսին սպանվել էր թեկնածուներից մեկը՝ Ֆեռնանդո Վիլյավիսենսիոն։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում