Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին, իսկ Իսրայելին՝ թույլատրել մարդասիրական բեռների մատակարարումը Գազայի հատվածին։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Գուտերեշի տարածած հայտարարությունը:

«Այս դրամատիկ պահին, երբ մենք բոլորս գտնվում ենք անդունդի եզրին Մերձավոր Արևելքում, իմ՝ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունն է անել երկու հումանիտար կոչ․ ՀԱՄԱՍ-ին՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պատանդներին։ Եվ Իսրայելին՝ հումանիտար մատակարարումների և աշխատողների համար արագ և անսահմանափակ հասանելիություն տրամադրել՝ հանուն Գազայի քաղաքացիական բնակչության», - հայտարարել է նա։

Ըստ Գուտերեշի՝ այդ նպատակները չպետք է դառնան սակարկությունների առարկա և պետք է հասնել դրանց, քանի որ «դա է ճիշտ վարվելակերպը»:

«Գազայի հատվածում սպառվում են ջուրը, էլեկտրաէներգիան և այլ կարևոր պաշարները: ՄԱԿ-ը պարենի, ջրի, ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և վառելիքի պաշարներ ունի Եգիպտոսի, Հորդանանի, Հորդանան գետի Արևմտյան ափի և Իսրայելի պահեստներում: Այդ ապրանքները կարող են ուղարկվել մի քանի ժամում», - նշել է նա։

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ մատակարարումների իրականացման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի աշխատակիցներին և գործընկեր ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն տալ «բեռներն անվտանգ մատակարարել Գազային և անարգել բաշխել դրանք կարիքավորներին»:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։ Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ 150 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 2700-ի։

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում