Դպրոցի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջև կապն ամրապնդելու և զարգացնելու նպատակով ԿԳՄՍ-ն և ԱՏՁՄ-ն հուշագիր են կնքել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջև կնքվել է հուշագիր, որով սկսվում է համագործակցության նոր փուլ: Ըստ այդմ՝ ճարտարագիտական աշխատանոցների թվային գրագիտության և համակարգչային գիտության առարկայի ուսուցիչների բացը լրացնելու համար կսկսվի խմբավարների վերապատրաստում, կխորացվի հանրակրթական դպրոցների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կապը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը և Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը՝ հոկտեմբերի 13-15-ը անցկացվող 18-րդ «ԴիջիԹեք» էքսպոյի ընթացքում:

«Կարծում ենք՝ հուշագիրը հնարավորություն կտա էլ ավելի մեծ տեմպերով և էլ ավելի լայն ծավալով իրականացնել բոլոր այն աշխատանքները, որոնք այժմ էլ իրականցվում են: Այսկերպ ավելի մեծ թվով երեխաների հնարավորություն կտրվի ուսումնասիրել, մասնակցություն ունենալ բոլոր այն աշխատանքներում, որոնք տրամադրում է «Արմաթ» լաբորատորիան»,- նշեց Սվաջյանը:

Փոխնախարարը հիշեցրել է, որ լաբորատորիաները վաղուց արդեն հանրակրթական դպրոցներում գործում են, ընդգծելով՝ կրթության ռազմավարության կարևոր ուղղվածություններից մեկը բնագիտական, ճարտարագիտական առարկաների ուսուցման զարգացումն ու կատարելագործումն է: Արաքսյա Սվաջյանի համոզմամբ՝ արտադպրոցական կամ արտադասարանական կրթության շրջանակներում ստացված նշված բնագավառների գիտելիքները միանշանակ նպաստելու են ֆորմալ կրթության մեջ փոփոխություններին:

«Դեռ «Արմաթ»-ի հիմնադրման օրերից Կարեն Վարդանյանի երազանքն էր, որ դրանք այնքան շատանան ու կարևորությունը այնքան մեծանա, որ դպրոցներում ինֆորմատիկայի և թվային գրագիտության առարկաների ուսուցման ժամանակ օգտագործվեն «Արմաթ»-ի աշխատանոցները, ու նաև հնարավորություն լինի, որ տեխնոլոգիական համայնքը մասնակից լինի այդ առարկաների բովանդակության մշակման պրոցեսներին: Չնայած տարիներով համագործակցությունը եղել է, և ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար ֆինանսավորում է խմբավարների աշխատավարձները, բայց մենք գնում ենք նոր՝ ավելի սերտ համագործակցության փուլ: «Արմաթ»-ի խմբավարները կսկսեն վերապատրաստվել, որպեսզի լրացնենք թվային գրագիտության և համակարգչային գիտության առարկայի ուսուցիչների բացը, կսկսենք համայնքի հետ աշխատել հաջորդ բովանդակության վրա: Ավելի կխորանա «Արմաթ» և դպրոց համագործակցությունը»,- ասել է Սարգիս Կարապետյանը:

Անդրադառնալով ԼՂ-ում կորցրած ավելի քան 40 «Արմաթ»-ներին՝ Կարապետյանը նշել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված խմբավարներին ուղղորդում են այն բնակավայրեր, որտեղ Լաբորատորիաներում ուսուցչի բաց կա: Կապի մեջ են նաև տեղահանված երեխաների հետ, փորձում են նրանց ինտեգրել ՀՀ-ի «Արմաթ»-ներում: Այս գործընթացում ևս համագործակցում են ԿԳՄՍ նախարարության հետ:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները