Միջազգային

Ֆրանսիայում դպրոցի վրա հարձակման գործով կալանավորված անձանց թիվն ավելացել է

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում դպրոցի վրա հարձակման գործով կալանավորված անձանց թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Արրաս քաղաքի դպրոցներից մեկում դանակով հարձակումից հետո, որը հանգեցրել է ուսուցչի մահվան, ձերբակալվածների թիվը հասել է տասի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր ութ ձերբակալվածի մասին։

Ուրբաթ առավոտյան 20-ամյա երիտասարդը դանակով հարձակվել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պա-դե-Կալե դեպարտամենտի Արրաս քաղաքի լիցեյի աշխատակիցների վրա։ Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ հարձակման ժամանակ նա բղավել է «Ալլահ աքբար»։ Մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել։ Հարձակվողին ոստիկանությունը բերման է ենթարկել։ Նա ներառված է ծայրահեղ իսլամիստների ցուցակում, որոնց հսկում են՝ ահաբեկչական հարձակումները կանխելու համար, ինչպես նաև այն մարդկանց ցուցակում, որոնք վտանգ են ներկայացնում պետական ​​անվտանգության համար։

Միաժամանակ, մեկ այլ դպրոցի մոտ բերման է ենթարկվել հարձակվողի եղբայրը։ Պարզվել է, որ նա նախկինում դատապարտվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նյութերը սոցցանցերում հրապարակելու համար։ Ձերբակալվածների ընտանիքը նախկինում փորձել է քաղաքական ապաստան ձեռք բերել Ֆրանսիայում։ Հանցակից եղբայրները Ինգուշեթիայից են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում