ԲՏԱ նախարարը կարևորում է ՏՏ և ռազմաարդյունաբերական ոլորտների միջև կապը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերական ոլորտների մեջ միանշանակ պետք է կապ լինի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին կարծիք հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ շրջելով Երևանում անցկացվող «ԴիջիԹեք» 18-րդ ցուցահանդեսի տաղավարներով:

«Արդյոք մենք բավարարված ենք ՏՏ և ռազմաարդյունաբերական ոլորտների միջև համագործակցությամբ. ոչ, աշխատելու տեղեր կան: Նախարարությունը հիմնական գործառույթներից մեկը դա է դիտարկում, որ սերտացնենք մեր համակարգման տիրույթներում գտնվող ոլորտների կապը: Մենք այս ոլորտների համագործակցության մեջ մեծ ներուժ ենք տեսնում»,- նշեց նախարարը:

Նախարարը նշեց նաև «Արմհայթեք 2022» ցուցահանդեսի կարևորության մասին, որի նպատակներից մեկը հայկական ռազմաարդյունաբերական ներուժը ցուցադրելն է: Նախատեսվում է այն անցկացնել նաև 2024-ին:

Խաչատրյանը խոսեց նաև ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին՝նկատելով, որ բոլոր խնդիրների լուծումն այնքան էլ իրատեսական չէ:

«Առաջացած խնդիրները լուծվում են, հետո այլ խնդիրներ են առաջանում: Սա շարունակական գործընթաց է: Նախարարությունը փորձում է ընկերություններին աջակցել ծրագրերով: Մենք շփվում ենք ընկերությունների հետ՝ հաշվետվություններ ստանում: Որոշ ընկերություններ խնդիրներ ունեն: Բացասական դինամիկա չենք նկատում, հարաբերական կայունություն է: Գուցե ավելի լավ ժամանակներ եղել են ոլորտի համար, բայց պետք է նշենք, որ նոր մտնող ընկերությունները լրացնում են բացերը»,- տեղեկացրեց նախարարը:

Խաչատրյանի գնահատմամբ՝ «ԴիջիԹեք»-ի նման միջոցառումները ոլորտի վրա լավ ազդեցություն են ունենում: Նման հարթակները, նրա դիտարկմամբ, ոչ միայն այցելուների համար են, այլ նաև հնարավորություն են ստեղծվում ընկերությունների միջև համագործակցության կապեր ստեղծել:

Երևանում հոկտեմբերի 13-15-ն անցկացվում է 18-րդ «ԴիջիԹեք» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը: Այն Երևանում անցկացվում է 2006 թվականից: Դրա գլխավոր կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (նախկինում գործում էր որպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն)։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները