Ֆրանսիայում դանակահարության հետևանքով ուսուցիչ է սպանվել․ իրավապահները դիտարկում են ահաբեկչության վարկածը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայում ազգությամբ չեչեն մի տղամարդ սպանել է ուսուցչին և ծանր վիրավորել 2 չափահասների։ Դատախազները հետաքննություն են անցկացնում՝ դիտարկելով ահաբեկչության վարկածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Արաս քաղաքում, որն ունի հրեական և մուսուլմանական մեծ համայնքներ։

20 տարեկան չարագործը, որի անունը չի նշվում, Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Չեչենական Հանրապետությունից է և Ֆրանսիայի իշխանություններին հայտնի էր որպես «հնարավոր անվտանգության սպառնալիք»։

Վիրավորվել են ևս մեկ ուսուցիչ, որի վիճակը համեմատաբար թեթև է, և դպրոցի անվտանգության աշխատակիցը, որը մի քանի անգամ դանակահարվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Աշակերտների շրջանում տուժածներ չկան։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ Նրա 17-ամյա եղբորը ևս բերման են ենթարկել մեկ այլ դպրոցի մերձակայքից։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ըստ նրա գրասենյակի հայտարարության, մեկնում է Արաս։

Ֆրանսիայի կրթության նախարարը հայտարարել է, որ դպրոցներում անվտանգությունը պետք է ուժեղացնել «անհապաղ»։

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ