Թիմը DigiTec-ի այցելուներին աշխատանքի և ստաժավորման եզակի հնարավորություն է առաջարկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք 2023 ցուցահանդեսը մեկնարկեց Մերիդիան էքսպո կենտրոնում։

Թիմ ընկերությունների խումբն այս տարի ներկայանում է HR տաղավարով՝ կրճատելով աշխատանքի դիմելու և հարցազրույցի փուլին հասնելու գործընթացը։ Այսպես Թիմին միանալ ցանկացող մասնագետները կարող են տեղում դիմել աշխատանքի և անցնել հարցազրույցներ, իսկ ուսանողները դառնալ «Team սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակից։

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մենք ամբողջությամբ փոխեցինք էքսպոյին մեր մասնակցության ձևաչափը, հնարավորություն տալով Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին` տեղում ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, ներկայացնելու ինքնակենսագրություն և անցնելու հարցազրույցներ։ Ուսանողներին էլ առաջարկում ենք դիմել «Team սերունդ» ստաժավորման մեր ծրագրին, որը Թիմում կարիերան սկսելու ամուր հիմք է»,- նշում է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիրՀայկԵսայանը։

Ցուցահանդեսի մասնակիցները կարող են դիմել Թիմի ամենամեծ ու լայնածավալ ծառայություններ մատուցող Team Telecom Armenia, ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ ստեղծող Team Solutions և վճարահաշվարկային ծառայություններ մատուցող TeamPay ընկերություններ։ Ավելի քան 25 հաստիք կա այս պահին Թիմի երեք ընկերություններում։ Շրջանակը լայն է․ սկսնակ մասնագետներից մինչև կառավարման փորձ ունեցող աշխատակիցներ։

«Team սերունդ» ծրագրի շրջանակներումուսանողներնանցնում են վճարվող ստաժավորում Team Telecom Armenia-ի տարբեր ստորաբաժանումներում։

ԴիջիԹեք էքսպոն տևելու է մինչև հոկտեմբերի 15-ը։ Team Telecom Armenia-ն ցուցահանդեսի հովանավորն ու տեխնոլոգիական գործընկերն է։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում