Նիդերլանդները պատրաստ է շարունակաբար աջակցել Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումներին. Յապ Ֆրեդերիքսն՝ Ալեն Սիմոնյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ նԱլեն Սիմոնյանը նշել է՝ Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու եւ ամրապնդելու հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական հարաբերությունների զարգացումը:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ նա շեշտել է, որ մեր երկիրը չի դադարում մեծ ջանքեր ներդնել տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հավատարիմ մնալով 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ 2023 թվականի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ժամանակավոր հավատարմատարն ի պատասխան արձագանքել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար կարեւոր է, որպեսզի Ադրբեջանը եւս ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Անդրադարձ է եղել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի հետագա ճակատագրին առնչվող մի շարք հարցերի՝ առաջնահերթություն դիտարկելով անվտանգությունն ու իրավունքների անվերապահ իրացումը: Խոսվել է Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ ձեռնարկելու հնարավորություններից:

Յապ Ֆրեդերիքսն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը՝ այն համարելով առաջնային եւ շատ կարեւոր քայլ: Նա նշել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակաբար աջակցել Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումներին:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին