Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթություններից է. Երևանի քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթություններից է. Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լենային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությունը Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր երդման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է: Սկսած այն մարդկանց տեղափոխման հարցերից՝ Երևանի քաղաքապետարանն ամենաառաջնային և ակտիվ դերակատարումն է ունեցել»,-ասաց Ավինյանը:

Հիմա էլ Երևանի վարչական շրջաններն ընդունում են դիմումներ ԼՂ-ից տեղահանված անձանցից: Ըստ քաղաքապետի՝ այդ դիմումները կառավարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ բավարարվում են:

«Մենք դեռևս մի քանի քննարկում պետք է ունենանք կառավարության գործընկերների հետ՝ հասկանալու ընդհանուր քաղաքականությունը և միասնական քաղաքականություն վարելու նպատակով»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում