Միջազգային

Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել է Իսրայել՝ աջակցություն հայտնելու Իսրայելի ժողովրդին

1 րոպեի ընթերցում

Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել է Իսրայել՝ աջակցություն հայտնելու Իսրայելի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին ժամանել է Իսրայել՝ իր երկրի աջակցությունը հայտնելու Իսրայելի ժողովրդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով կառավարության խոսնակին։

«Արտգործնախարարն այսօր ժամանել է Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումներից հետո ցույց տալու Միացյալ Թագավորության անսասան համերաշխությունն Իսրայելի ժողովրդին», - ասել է խոսնակը։

Ըստ հաղորդագրության՝ Քլևերլին կհանդիպի հարձակումներից փրկվածների, ինչպես նաև Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ընդգծելու Մեծ Բրիտանիայի աջակցությունը սեփական երկիրը պաշտպանելու՝ Իսրայելի իրավունքին։

Վերջին 4 օրերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է 1200-ի։ Նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Գազայի հատվածում 1055 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածներից։

ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և 360 000 պահեստազորայինների զորակոչել։ Գազայի հատվածի հետ սահմանին Իսրայելի պաշտպանության բանակի մեծաթիվ զորքեր են տեղակայվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում