Միջազգային

ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերել է «Տիտան» բատիսկաֆի բեկորներ և մարդկային մնացորդներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերել է «Տիտան» բատիսկաֆի բեկորներ և մարդկային մնացորդներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության մասնագետները հայտնաբերել են Ատլանտյան օվկիանոսում խորտակված «Տիտան» բատիսկաֆի մնացած բեկորները և, ենթադրաբար, մարդկային մնացորդներ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունը։

«ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության Պատահարների հետաքննության ծովային հանձնաժողովի անվտանգության հարցերի ինժեներները հայտնաբերել և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասի հատակից տեղափոխել են «Տիտան»-ի մնացած բեկորներն ու փաստանշանները», - ասված է հաղորդագրության մեջ:

Առափնյա պահպանության ծառայությունը նշել է, որ փորձագետները փաստանշաններն ուղարկել են նավահանգիստ «կատալոգավորման և անալիզի համար»:

Հայտարարության մեջ նաև նշված է, որ բատիսկաֆի բեկորներից զգուշությամբ վերցվել են ենթադրյալ մարդկային մնացորդները: Դրանք ուղարկվել են բժիշկներին՝ անալիզի համար:

«Տիտան» բատիսկաֆը վթարվել էր հունիսի 18-ին, երբ սուզվել էր 1912 թ․-ին խորտակված «Տիտանիկ» նավի բեկորների մոտ։ Բատիսկաֆում գտնվող 5 անձինք զոհվել էին։ Վթարի ամենահավանական պատճառը ջրի ճնշման տակ բատիսկաֆի պայթումն է եղել։

Սուզանավում գտնվող 5 անձինք էին բրիտանացի գործարար և հետազոտող 58-ամյա Հեմիշ Հարդինգը, Պակիստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ 48-ամյա Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդի Սուլեյման Դավուդը, սուզանավը գործարկող OpenGate ընկերության տնօրեն, 61-ամյա Ստոքթոն Ռաշը և ֆրանսիացի ծովային փորձագետ, 77-ամյա Փոլ-Անրի Նարժոլեն, որը 35 անգամ սուզվել էր դեպի «Տիտանիկի» խորտակման վայրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում