Միջազգային

Հռոմի պապը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատել գերիներին և մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Գազայի պաշարման առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատել գերիներին և մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Գազայի պաշարման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել Իսրայելից գերեվարված բոլոր անձանց՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Իսրայելի կողմից Գազայի «ամբողջական» պաշարման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հռոմի պապը հայտնել է իր ամենշաբաթյա ընդունելության ժամանակ։

«Ես աղոթում եմ այն ընտանիքների համար, որոնք տեսան, թե ինչպես տոնը վերածվեց սգո օրվա, և խնդրում եմ, որ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն», - նրա խոսքերն է վկայակոչում Reuters գործակալությունը։

Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի գործողություններին Իսրայելի պատասխանին, Ֆրանցիսկոս պապն ասել է. «Հարձակման ենթարկվողների իրավունքն է պաշտպանվել, բայց ինձ շատ է անհանգստացնում ամբողջական պաշարումը, որում ապրում են Գազայի պաղեստինցիները, որտեղ նույնպես բազմաթիվ անմեղ զոհեր են եղել»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում