Պաշտոնական

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Չեխիայում

5 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Չեխիայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը, եռօրյա աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշին եւ խորհրդարանի Սենատի կրթության, գիտության, մշակույթի, մարդու իրավունքների եւ միջնորդագրերի հանձնաժողովի նախագահ Յիրժի Ռուժիչկային:

«Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում: Նա գոհունակությամբ արձանագրել է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, քննարկվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերումը:

Քննարկվել է նաեւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշը կարեւորել է միջխորհրդարանական շփումների ակտիվացումն ու ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Չեխիա: Նա նշել է, որ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սկզբունքների պահպանմանը եւ մերժում տարածքային ամբողջականության որեւէ խախտում: Սենատի առաջին փոխնախագահը նաեւ նշել է, որ աջակցում է ՀՀ վերջին տարիների ժողովրդավարական բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Սկոպեչեկին:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Երկկողմ օրակարգում նա անչափ կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը եւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումն ու ամրապնդումը: Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունից:

Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Սկոպեչեկը նշել է, որ հետեւում է տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ հավելելով, որ Չեխիայի Հանրապետությունը միշտ աջակից է հակամարտությունների խաղաղ լուծմանը:

Նշվում է, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի եւ խմբի անդամների հետ հանդիպմանն էլ մեծապես կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգի առաջմղման գործում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել բարեկամական խմբերի դերը, որոնք կարեւոր օղակ են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետեւանքները:

Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձեւերի ընդունումը եւ համոզմունք հայտնել, որ չեխ գործընկերները կշարունակեն աջակցել հայ ժողովրդին եւ կնպաստեն ռազմագերիների վերադարձին:

Բարեկամական խմբի անդամները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, նշել, որ այսօր առավել քան երբեւէ պետք է մտածել հետագա համագործակցության մասին, որը կտարածվի բոլոր ուղղություններով:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

ԱԺ

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում