Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը ծրագրված է հոկտեմբերի 13-ին: