Հայաստանում ստարտափները նախասաղմնային և սաղմնային ֆինանսավորում ստանալու հնարավորություն ունեն.Մինասյանը՝ ոլորտի խնդիրների և հնարավորությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում վենչուրային ֆոնդերը կարողանում են ստարտափների համար նախասաղմնային և սաղմանային ներդրումները տեղում ապահովել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Krisp-ի համահիմնադիր, 10Web ընկերության հիմնադիր Արտավազդ Մինասյանը՝ խոսելով տեխնոլոգիական համայնքի առջև ծառացած դժվարություններից և ոլորտում առկա նոր հնարավորություններից:

«Հայաստանյան ստարտափ էկոհամակարգում հայկական արտադրության ավելի քան 10 տեխնոլոգիական ընկերություն գնացել են վենչուրային ֆիանանսավորման ճանապարհով: Եթե առաջ ստարտափը 1-2 միլիոն դոլար ներգրավելու համար ստիպված էր գնալ Սիլիկոնային հովիտ կամ ուրիշ կենտրոններ, ապա հիմա Հայաստանի վենչուրային ֆոնդերը կարողանում են նախասաղմանային ու սաղմանյաին ֆինանսավորումը տեղում ապահովել, ինչը շատ ընկերություններին առաջ գնալու հնարավորություն է տալիս»,- ասաց նա:

Մեկ տարվա ընթացքում տեխնոլոգիական համայնքը բախվել է երեք տիպի դժվարության՝ միջազգային տնտեսական իրավիճակ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակ, դոլարի փոխարժեքի նվազում:

«Միջազգակին տնտեսական իրավիճակի հետևանքով ֆինանասավորումը էականորեն նվազել էր, Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակը լուրջ ազդում էր աշխատակիցների մոտիվացիայի, ներգրավվածության և արդյունավետության վրա: Դոլարի 20 տոկոս արժեզրկումը ևս վատ անդրադարձ է ունեցել, քանի որ գրեթե բոլոր ընկերությունները արտահանող են: Չնայած դժվարություններին՝ հայկական ընկերությունները վերադիրքավերվել են, իրավիճակի լավացում ենք նկատում»,- նշեց Մինասյանը:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում