Երևանում հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 31350 անձ․ Ավինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային խնդիրների կազմակերպման գործընթացից անմասն չի մնացել նաև Երևանի քաղաքապետարանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի միակ գրանցված թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը։

«Երևան համայնքում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8076 ընտանիք կամ 31350 անձ։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը կացարանների տրամադրմամբ չի զբաղվում, միայն իրականացնում է միգրացիոն ծառայության հաշվառումը, ծայրահեղ աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրում է առաջնային կարիքին ուղղված փաթեթներ, ինչպես նաև հավաքագրում է սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը փոխանցում է հայկական Կարմի խաչի ընկերությանը։ Այս գործընթացը ներկայումս էլ շարունակվում է մեզ համար և դարձել է մեր պարտավորությունը»,- ասաց Ավինյանը։

Հայերեն English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին