Բայդենը, Մակրոնը, Շոլցը և Սունակը կքննարկեն Իսրայելում լարված իրավիճակն ու հետագա գործողությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան հեռախոսազրույց կունենան, որի ընթացքում կքննարկեն Իսրայելում սրված իրավիճակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Մակրոնի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավար Օլաֆ Շոլցը։

Նրա խոսքով՝ սպասվում է, որ Էմանուել Մակրոնի, Ջո Բայդենի և Ռիշի Սունակի հետ հեռախոսազրույցը նախատեսվում է այսօր՝ ուշ երեկոյան, որի ընթացքում կքննարկվեն Գազայի հատվածում լարված իրավիճակն ու հետագա գործողությունները

«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միակարծիք են, որ դա տարածաշրջանում չպետք է վերածվի հրդեհի, ուստի այս իրավիճակում ոչ ոք չպետք է շարունակի խրախուսել ահաբեկչությունը»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը՝ հավելելով, որ այդ իսկ պատճառով, նրա խոսքով, շարունակվում է մտքերի սերտ փոխանակումը տարածաշրջանի գործընկերների հետ։

Հայերեն Français Русский

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ՀՕՊ համակարգերի հրթիռներ մատակարարել Կիևին