Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից ներթափանցման փորձ կատարող զինյալների ոչնչացման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է Իսրայելից Լիբանան ներթափանցման փորձ կատարող հինգ զինյալի ոչնչացման մասին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Jewish News Syndicate լրատվամիջոցից։

«Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է մի քանի զինյալների, որոնք Լիբանանի տարածքից մտել են Իսրայելի տարածք», - հայտարարության մեջ հայտնել է ԻՊԲ-ն։

Նշվում է, որ ԻՊԲ-ն խուզարկում է տարածքը՝ համոզվելու, որ լրացուցիչ զինյալներ չեն ներխուժել երկիր։ Սահմանի մոտ բնակվող մարդկանց հորդորել են մնալ տներում, կողպել դռները և անջատել լույսերը, մինչև այլ հրահանգներ չտրվեն։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին ավելի վաղ Լիբանանից մի հրթիռ է արձակվել նույն հատվածի ուղղությամբ։ Այն ընկել է բաց տարածքում։ Մեկ այլ հրթիռ, ըստ հաղորդագրության, ընկել է Վերջին Գալիլեա նահանգում։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ մեծամասշտաբ հարձակում սկսելով։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Իսրայելը հայտարարել է, որ վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի վրա։

Ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 550-ի։

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres