ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 6 մարդ զոհվել է, 200-ը՝ վիրավորվել
1 րոպեի ընթերցում
![ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 6 մարդ զոհվել է, 200-ը՝ վիրավորվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1121444.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 6 մարդ զոհվել է, 200-ը ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
«Տուժածների մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է։ Զոհվածների թվում է Շաար Հանեգևի շրջանային խորհրդի ղեկավար Օֆիր Լիբշտեյնը»,- նշում է կայքը։
Իսրայելցի զինվորականները կոչ են արել սահմանամերձ շրջանների բնակիչներին փակվել տներում, մյուսներին՝ մնալ ապաստարաններում։