Միջազգային

Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի դեմ

1 րոպեի ընթերցում

Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի դեմ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վերջին տարիների ամենալայնածավալ հարձակումն է սկսել Իսրայելի դեմ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, հարձակումն ուղեկցվում է հրթիռային ակտիվ հարվածներով։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել անվտանգության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։

ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատար Մոհամմադ Դեյֆը հայտարարել է գործողության մեկնարկի մասին՝ կոչ անելով պաղեստինցիներին ամենուրեք պայքարել:

«Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու օկուպացիային»,- ասել է նա՝ հավելելով, որ արձակվել է 5000 հրթիռ։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ուժերը գործում են Գազայի հատվածում, սակայն մանրամասներ չեն հայտնել:

«Մի շարք ահաբեկիչներ Գազայի հատվածից ներթափանցել են Իսրայելի տարածք»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ՝ հավելելով, որ Գազայի հատվածին հարող տարածքի բնակիչներին հրահանգել են մնալ իրենց տներում։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում