Հասարակական

ՌԴ-ն Բաքվի և Երևանի հետ չի քննարկում Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս բերումը․ ՌԻԱ Նովոստի

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Բաքվի և Երևանի հետ չի քննարկում Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս բերումը․ ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ չի քննարկում Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս բերումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել Է դիվանագիտական աղբյուրը։

Ավելի վաղ, ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրս բերման ժամկետները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը իր հերթին հայտարարել էր, որ ՌԴ-ից պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում