Միջազգային

ԵՄ չպետք է գազ գնի Բաքվից․ Եվրախորհրդարանի ղեկավարը անհուսալի գործընկեր է անվանել Ադրբեջանին

1 րոպեի ընթերցում

ԵՄ չպետք է գազ գնի Բաքվից․ Եվրախորհրդարանի ղեկավարը անհուսալի գործընկեր է անվանել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի Հանրապետությունն անհուսալի գործընկեր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում այս մասին լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

«Մենք չենք կարող անցնել մի անվստահելի էներգետիկ գործընկերոջից մյուսին: Սա մեր դիրքորոշումն է»,- Մեցոլայի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում