Իսպանացի պատգմավորը կոչ է արել ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր հարձակումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման վերաբերյալ փաստահավաք առաքելության կազմում գտնվում է Հայաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը տեսանյութ է հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակից՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերին։

«Ավելի քան 100 000 հայ փախել է Արցախից Հայաստանի Հանրապետություն։ Նախ, կարևոր է ուժեղացնել այս փախստականներին հումանիտար օգնությունը։ Երկրորդ, կարևոր է հավաքել բոլոր ցուցմունքները, բոլոր վկայություններն այս ողբերգության մասին, և, վերջապես, պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր հարձակումները և սպառնալիքները», - հայտնել է իսպանացի պատգամավորը։

Ըստ Ջոն Ինյարիտուի՝ պետք է գործել և Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին արձագանքել հիմա։

Հոկտեմբերի 2-ին Ինյարիտուն ևս մեկ տեսանյութ էր հրապարակել Գորիսից՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու համար։

Հայերեն English Русский Türkçe

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին