ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ հեռացրել է խոսնակ Մաքքարթիին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների 216 կողմ, 210 դեմ հարաբերակցությամբ քվեարկել է պալատի խոսնակ, հանրապետական մեծամասնության առաջնորդ Քևին Մաքքարթիին պաշտոնանկ անելու օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Մաքքարթիի կուսակիցները նրա դեմ քվեարկել են այն բանից հետո, երբ նա Սենատի դեմոկրատների հետ համաձայնության եկավ և ընդունեց բանաձև կառավարությանը կարճաժամկետ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ՝ «շաթդաունից» խուսափելու համար։ Խոսնակին հեռացնելու գործընթացը նախաձեռնել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մեթ Գեցը։

Առայժմ պարզ չէ, թե ով կլինի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի հաջորդ խոսնակը։

Մաքքարթին հայտնել է, որ չի պատրաստվում նորից առաջադրվել խոսնակի պաշտոնի համար։

Ըստ Սպիտակ տան խոսնակի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ Ներկայացուցիչների պալատը հնարավորինս շուտ նոր խոսնակ կընտրի՝ հաշվի առնելով, որ «մարտահրավերները, որի առաջ կանգնած է երկիրը, չեն սպասի»։

Հայերեն

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

Սոֆիայում բացվել է «Բարև, տիեզերք» վեցերորդ փառատոնը

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով

Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը