Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բնակարանային ֆոնդի սեյսմակայունության վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, դիտարկվել են Հայաստանում բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը երկու ուղղությամբ՝ քանդման ենթակա և ուժեղացման ենթակա բնակֆոնդի մասով:

«Մինչ այդ, Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները ներկայացրել են անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման ուղղությամբ կոմիտեի կատարած աշխատանքը և դրա հիմքում դրված սկզբունքները: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդգծել է, որ մեկնարկած նախաձեռնությունները ստեղծում են նախադրյալներ բնակարանային ֆոնդի հիմնախնդրի համակարգային լուծման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ հիմնախնդրի լուծման նպատակով պետք է առաջնորդվել մասնավոր հատվածի ներգրավման սկզբունքով: Միաժամանակ ընդգծվել է ներդրումային ծրագրերը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համահունչ դիտարկելու անհրաժեշտությունը: Առանձնահատուկ կարևորվել է սեփականատերերի հետ համագործակցությունն ու նրանց պատշաճ իրազեկումը:

Նշվում է, որ որոշվել է հավաքագրել բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագրի մշակման ուղղությամբ շահագրգիռ կառույցների առաջարկները և շարունակել աշխատանքային հանդիպումները:

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար